Լրահոս
Հասարակական
12:00
18.06.26
76

Սևան-Մարտունի ճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր

Img default alt hy

Գեղարքունիքի մարզում ժամը 09:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Ղ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 անչափահաս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։