Լրահոս
Միջազգային
14:45
18.06.26
194

Սլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մտադիր է հինգշաբթի օրը կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ կազմակերպել։ Այս մասին հայտնել է TASR լրատվական գործակալությունը։

«Ֆիցոն ցանկանում է Եվրոպական խորհրդի նիստում առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ կազմակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրամիությունը, վարչապետի խոսքով, ի վիճակի չէ վճռորոշ դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում։