Լրահոս
Իրավական
13:57
20.06.26
341

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Ադրբեջանը խոշտանգել է հայ զինծառայողին

Img default alt hy

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից խոշտանգված մայորի ընտանիքի օգտին որոշում է կայացրել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով վճարել 90 հազար եվրո փոխհատուցում: 

Այս մասին News.5tv.am-ը տեղեկանում է «V.T. AND OTHERS v. AZERBAIJAN» գործից: 

Միեդը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելք) հոդվածների խախտում: Գործից տեղեկանում ենք, որ զինծառայողին սպանել են 2016-ի ապրիլի երկուսին, ադրբեջանցիները կտրել են նրա ձեռքերն ու գլուխը: 

Նրա մարմինը հայկական զորքերի կողմից հայտնաբերվել է հաջորդ առավոտ՝ 2016 թվականի ապրիլի 3-ին, բեռնատարից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող ձորի մոտ։