Լրահոս
Քաղաքական
21:09
19.06.26
48

Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ իմ վրա որևէ քրեական գործ չկար:  Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հարցարզույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Աբսուրդ է ուղղակի, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ:

Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը: Վերջ: Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի:

Ուղղակի այստեղ խնդիրը հետևյալն է. այն ժամանակվա սահմանադրությամբ՝ 1995 թվականին ընդունված սահմանադրությամբ, նախագահը վավերացնում էր կառավարության որոշումները: Դա պարտականությունն էր նախագահի և ոչ թե հաստատում: Ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետև քննիչի հետ խոսելիս ինքը փորձեց կիրառել այդ բառը՝ «բա դուք հաստատել եք որոշումը»: Նախագահը չի հաստատում կառավարության որոշումները, նախագահը, այն ժամանակվա կարգավորումներով, սահմանադրական պահանջով վավերացնում էր:

Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ: Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է, և վավերացնում ես, որ դա հրապարակվի»,- նշեց նա: