Լրահոս
Քաղաքական
18:58
19.06.26
56

ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար

Img default alt hy

Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:

Այս ֆինանսական աջակցությունը նախագահ Ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու  նպատակով,- նշված է հաղորդագրության մեջ։