Լրահոս
Հասարակական
12:00
20.06.26
124

Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 21-ամյա Գոռ Ս․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 58-ամյա Գնունի Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia Optima»-ի ուղևորներ 34-ամյա Գոհար Ղ․-ն և 63-ամյա Արթուր Ղ․-ն մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։