Լրահոս
Միջազգային
22:15
20.06.26
236

Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP

Img default alt hy

Իրանի ղեկավարությունը վստահ է իր դիրքերի կայունության մեջ՝ ամերիկյան և իսրայելական հարվածների մի քանի շաբաթներից հետո, և քիչ հավանական է համարում ԱՄՆ-ի կողմից ռազմական արշավի վերսկսումը։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Ըստ AP-ի՝ իրանական իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե իրականացնի պատերազմը վերսկսելու իր սպառնալիքները, քանի որ Թեհրանը ցույց է տվել Հորմուզի նեղուցը փակելու և համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու իր կարողությունը։

Ինչպես նշում է գործակալությունը, իրանական ղեկավարությունը նաև ինքնավստահություն է ցուցաբերում այն բանից հետո, երբ կարողացավ պահպանել իշխանությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված ինտենսիվ հարվածներին։