Լրահոս
Աշխարհ
23:15
20.06.26
63

Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով

Img default alt hy

Շոտլանդիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ Էդինբուրգում մուսուլմանների վրա կատարված մի շարք հարձակումների հետևանքով հինգ մարդ է տուժել։

Ավելի վաղ Շոտլանդիայի մզկիթների ասոցիացիան (SAM) հայտարարել էր, որ Շոտլանդիայի մուսուլմանական համայնքի մի քանի անդամներ տուժել են Էդինբուրգում տեղի ունեցած հարձակումների հետևանքով։

«Հինգ տղամարդ՝ երկուսը 22 տարեկան, ևս երեքը՝ 24, 27 և 39 տարեկան, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երեքին հոսպիտալացում է պահանջվել, սակայն վնասվածքներից ոչ մեկը կյանքին վտանգ չի սպառնում», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջադեպերի կապակցությամբ ձերբակալվել է 36-ամյա շոտլանդացի։ Դեպքի հետաքննությանը մասնակցում է հակաահաբեկչական ոստիկանությունը։

«Շոտլանդիայում ռասիզմի կամ կրոնական հողի վրա ատելության տեղ չկա... Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են տարվում», - հայտարարել է գլխավոր կոնստեբլի օգնական Քեյթրիոնա Փեթոնը։