Լրահոս
Միջազգային
23:35
20.06.26
210

Իսրայելը բանակին հրամայել է դադարեցնել կրակը Լիբանանում․ ԶԼՄ

Img default alt hy

Իսրայելի զորքերը, որոնք Լիբանանում գործում են շիիթական «Հեզբոլլահ» կազմակերպության ջոկատների դեմ, հրաման են ստացել դադարեցնել կրակը։ Այս մասին հայտնել է N12 հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նման ցուցում տվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, և հրամանը հասցվել է տեղերում գտնվող բանակային ստորաբաժանումներին։ Միաժամանակ, այդ կարգադրության համաձայն՝ իսրայելական բանակը կշարունակի Հարավային Լիբանանում պահպանել իր զբաղեցրած դիրքերը այսպես կոչված «դեղին գծի» երկայնքով։

Իսրայելի իշխանությունների կողմից այս որոշումը կայացվել է «Միացյալ Նահանգների հետ համակարգումից հետո», նշում է N12-ը։

Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Իրանի ԶՈՒ կենտրոնական շտաբը հայտարարեց, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի տարածքին Իսրայելի շարունակվող հարվածների պատճառով, որոնք խախտում են ԱՄՆ-ի հետ կնքված հուշագիրը։ Մինչ այդ՝ հունիսի 19-ին, իսրայելական բանակն ակտիվացրել էր իր գործողությունները Լիբանանում՝ հարձակվելով հանրապետության մի շարք շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի բազմաթիվ օբյեկտների վրա։ Հրեական պետության իշխանությունները հայտարարել էին, որ դա արվում է ի պատասխան Հարավային Լիբանանում իսրայելցի զինվորականների վրա հասցված հարվածների և Իսրայելի հյուսիսային շրջանների հրետակոծությունների։