-
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26 -
Հայաստան
Սա մահվան վկայական էր, կամուրջ չէր. Վանաձորում ապամոնտաժել են աղետաբեր խողովակը
20:1518.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանցիների հավաք՝ Երևանի քթի տակ. Նախիջևանում քննարկում են «վերադարձի» հարցերը՝ Ալիևի փողերով
19:4518.06.26
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
Ժողովրդավարությունները չեն կործանվում սոսկ արտաքին թշնամու հարվածներից. դրանք փլուզվում են, երբ այդ թշնամիների հանդեպ վախը վերածվում է ներքին ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի։ Washington Examiner-ում հրապարակված իր նոր վերլուծական հոդվածում միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է նաև Երևանում տեղի ունեցող այս վտանգավոր միտումներին։
«Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք
Իմ ողջ կարիերայի ընթացքում, որպես միջազգային փաստաբան, որն պաշտպանում է քաղաքական հալածանքների զոհերին ամբողջ աշխարհում, ես սովոր եմ տեսնել ու ճանաչել որոշակի օրինաչափություններ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության հետընթացին:
Երբ կառավարությունը նպատակ է դնում ոչնչացնել իր ընդդիմախոսին՝ առանց քվեախցիկի մոտ կամ բաց բանավեճում նրան հաղթելու ժողովրդավարական գինը վճարելու, նա չի պայքարում նրա դեմ. նա պարզապես փոխում է վերջինիս բնորոշումը:
Անհատը կամ խումբը դադարում է լինել օրինական մրցակից և վերածվում է գործակալի, սպառնալիքի կամ մի օտար մարմնի, որը պետք է արտաքսվի: Սա այն է, ինչին բախվել են իմ պաշտպանյալները Ռուսաստանում, Վենեսուելայում, Թաիլանդում, Ուգանդայում և այլուր:
Կոնկրետ մեղադրանքն այդքան էական չէ, որքան դրա գործառույթը՝ հեռացնել հակառակորդին քաղաքական դաշտից և նրան ներկայացնել որպես դավաճան: Այսօր այդ մեղադրանքն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս իբր թե «ռուսական միջամտության» տեսքով: Այստեղ տեղին է լինել առավելագույնս հստակ, քանի որ հստակությունն առաջին բանն է, որ զոհաբերվում է նման քննարկումներում: Եկեք արձանագրենք. ռուսական միջամտությունն իրականում գոյություն ունի:
Մոսկվան ամբողջ աշխարհում իրականացրել է ապատեղեկատվական արշավներ, կիրառել է ճնշումներ և վարել ֆինանսավորման թափանցիկությունից զուրկ ռազմավարություններ: Սա հերքելն անպատասխանատու քայլ կլինի, ճիշտ այնպես, ինչպես անպատասխանատու կլինի անտեսել արևմտյան տերությունների կողմից իրականացվող նմանատիպ միջամտությունները:
Սակայն փաստացի, իրավական և բարոյական հսկայական անդունդ կա այդ իրողությունն ընդունելու և ցանկացած ներքին այլախոհություն որպես դրա դրսևորում դիտարկելու միջև: Այդ անդունդում այսօր կերտվում է քաղաքական հանցագործի մի նոր տեսակ՝ «ռուսամետ» ընդդիմախոսը, ճիշտ այնպես, ինչպես Մաքքարթիզմի դարաշրջանում «սովետամետ» պիտակավորված հակառակորդներն էին: Այս մեխանիզմը պարզ է. նախ՝ հայտարարվում է հիբրիդային սպառնալիքի գոյության մասին (երբեմն հիմնավորված, երբեմն՝ կեղծ): Այնուհետև՝ ենթադրվում է, որ այլախոհ ձայներն իրենցից ներկայացնում են հենց այդ սպառնալիքը՝ սոսկ այն պատճառով, որ նրանք մարտահրավեր են նետում տիրող քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնսենսուսին:
Ի վերջո, ապացուցման բեռը շրջվում է. այլևս ոչ թե մեղադրող կողմն է պարտավոր ապացուցել այդ կապի գոյությունը, այլ հենց մեղադրվողը պետք է հերքի ու ցույց տա, որ օտարերկրյա տերության կամակատարը չէ։ Սրա հետևանքով ձևավորվում է մեղավորության կանխավարկած, որից գործնականում խուսափելն ապարդյուն է։ Այս դինամիկան էլ ավելի է խորացել արտադատական պատժամիջոցների կիրառման ֆոնին, երբ մարդու հեղինակությունը կարող է հողին հավասարեցվել՝ առանց սեփական անձը պաշտպանելու որևէ իրական հնարավորության։ Սակայն այս ամենի ամենավտանգավոր կողմը համակարգային մեղսակցությունն է։
Եվրոպական Միությունը, գնալով ավելի հանդուրժող է դառնում «ռուսական միջամտության» պիտակի օգտագործման նկատմամբ, որպես իրավունքների սահմանափակման արդարացում: Այսպիսով, ժողովրդավարության պաշտպանության անվան տակ խարխլվում է դրա հիմնարար առանձնահատկություններից մեկը՝ ընդդիմության գոյության և մրցակցության իրավունքը: Երբ ընդդիմախոսն արժեզրկվում և հավասարեցվում է օտարերկրյա գործակալի կարգավիճակին, գրեթե ամեն ինչ դառնում է թույլատրելի: Նա այլևս մրցակից չէ, որի հետ պետք է առճակատվել, այլ էքզիստենցիալ սպառնալիք:
Արդյունքում՝ ժողովրդավարությունը տապալվում է հենց այն պաշտպանելու քողի ներքո: Միջամտության մասին մեղադրանքը դադարում է ախտորոշում լինելուց և վերածվում է ալիբիի նրանց համար, ովքեր ցանկանում են կառավարել առանց իրական ընդդիմության:
Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրությունները լավագույնս պատկերում են այս պարադոքսը։ Ընտրարշավն ընթանում էր օտարերկրյա միջամտության մասին անդադար մեղադրանքների մթնոլորտում, երբ մրցակից քաղաքական ուժերը պնդում էին, թե արտաքին ուժերը փորձում են կանխորոշել ընտրությունների ելքը։ Ակնհայտ դարձավ մի բան՝ թե որքանով էին միջամտության մասին այդ հայտարարություններն ինքնին վերածվել քաղաքական զենքի։
Այս առումով Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները օրինական քաղաքական ընդդիմության վրա հայելային կերպով կրկնում են Ուկրաինայում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օրոք տեղի ունեցող զարգացումները։
Այն, ինչ սկսվեց որպես Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակիցների դեմ ուղղված քայլեր, աստիճանաբար վերածվեց հետաքննությունների, քրեական հետապնդումների և հանրային արշավների՝ ընդդիմադիրների շատ ավելի լայն շրջանակի դեմ։ Երկու դեպքում էլ օտարերկրյա ազդեցության մասին մեղադրանքները հարմար գործիք դարձան այլախոհությունը լուսանցք մղելու համար։ Անգամ հազարամյա պատմություն ունեցող Ուկրաինական ուղղափառ եկեղեցին զերծ չմնաց նման վերաբերմունքից։ Չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ եղել է ինքնակառավարվող, խզել է իր վարչական կապերը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ և բացահայտորեն աջակցել Ուկրաինայի պատերազմական ջանքերին, միևնույն է՝ հայտնվեց պետության թիրախում և ենթարկվեց տևական հալածանքների։ Քահանաներ դատապարտվեցին, եկեղեցիներ բռնագրավվեցին,իսկ բարձրաստիճան հոգևորականները զրկվեցին քաղաքացիությունից։
Որպես արդարացում հիմք էր ընդունվում եկեղեցու ներսում իբր առկա ռուսական ազդեցությունը և ենթադրյալ կապերը Մոսկվայի հետ։ Սակայն այդ մեղադրանքների փաստացի հիմքն աստիճանաբար փոշիացավ։ Ուկրաինական դատարանը վերջերս չեղարկեց պետության այն եզրակացությունը, որով Ուկրաինական ուղղափառ եկեղեցին կապվում էր Մոսկվայի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հրապարակավ ընդունեց, որ եկեղեցին հեռացրել է Մոսկվային վերաբերող բոլոր հիշատակումները, և որ դա «փաստ է»։ Նա նաև հավելեց, որ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին։ Ստեղծված հեգնանքն անհնար է չնկատել. օտարերկրյա ազդեցության մեղադրանքներով հիմնավորված տարիների հալածանքներից հետո, բարձրաստիճան պաշտոնյաներն այժմ հրապարակավ ընդունում են այն փաստերը, որոնք եկեղեցու ներկայացուցիչները վաղուց էին պնդում։
Այս ամենում նորություն չկա։ Քաղաքական համակարգերը միշտ էլ նախընտրել են ընդդիմախոսներին որպես դավաճան ներկայացնել, քան նրանց հետ բանավիճել։ Նորը միայն արագությունն է։ Սոցիալական մեդիան թույլ է տալիս, որ մեղադրանքները վերածվեն ընդունված փաստերի շատ ավելի վաղ, քան դատարանները կհասցնեն քննել ապացույցները։ Մեղադրանքի և պատշաճ դատական գործընթացի միջև ընկած այդ անդունդում կործանվում են հեղինակություններ, կարիերաներ և ազատություններ։
Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ իմ դիրքորոշումն անսասան է և կախված չէ մեղադրվողների հայացքներից։ Ես պաշտպանում եմ այն սկզբունքը, որ ոչ ոք չպետք է սոսկ քաղաքական թեզերի ու քարոզչության թելադրանքով վերածվի թշնամու։ Հենց այս սկզբունքը պաշտպանելու համար է, որ ես ձերբակալվեցի ու արտաքսվեցի Ռուսաստանից, երբ ներկայացնում էի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ընդդիմախոսներին։ Այդ գայթակղությունը հատուկ չէ միայն մեկ երկրին կամ գաղափարախոսությանը։ Ժողովրդավարության առողջությունը չի չափվում նրանով, թե ինչպես է այն վերաբերվում իր դաշնակիցներին, այլ այն իրավական երաշխիքներով ու պաշտպանությամբ, որոնք նա տրամադրում է իր ամենաանցանկալի ընդդիմախոսներին։
Երբ այդ երաշխիքները կասեցվում են հանուն միջամտության դեմ պայքարի, հասցված վնասն այլևս անդառնալի է։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԱՈՒՐԱ ԼՈՒՄԵՐԻ «ՄԵԱ ԿՈՒԼՊԱՅԻՆ» (ՄԵՂՔԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆԸ)
Կարիք չկա, որ արտաքին ուժերը կործանեն ժողովրդավարական հաստատությունները, եթե մենք ինքներս պատրաստ ենք ոտնահարել դրանց սկզբունքները։ Եվրոպան պետք է լավ հիշի՝ ժողովրդավարությունները չեն կործանվում սոսկ արտաքին թշնամու հարվածներից։ Դրանք փլուզվում են այն ժամանակ, երբ այդ թշնամիների հանդեպ վախը դառնում է սեփական երկրում ընդդիմախոսներին ճնշելու պատրվակ։
Իրական սպառնալիքը դրա քաղաքական շահարկումից տարանջատելը ամենևին էլ զիջում չէ հակառակորդին, այլ հենց այն արժեքների փրկության նախապայմանը, որոնց համար, մեր իսկ պնդմամբ, պայքարում ենք»։
Ռոբերտ Ամստերդամը «Amsterdam & Partners LLP» միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիրն ու կառավարող գործընկերն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Գործունեություն ծավալելով Լոնդոնում և Վաշինգտոնում՝ նա, ի թիվս այլոց, ներկայացնում է նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցու շահերը։
-
21:15
20.06.26
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
Կարդալ ավելին
-
19:45
20.06.26
Կա՞ որևէ լծակ, որ ընտրությունները կեղծելու համար կարող էին օգտագործել ու չեն օգտագործել, չկա՛. Ռոբերտ Քոչարյան
Կարդալ ավելին
-
17:17
20.06.26
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
Կարդալ ավելին
-
17:00
20.06.26
Նոր քրեական գործը աբսուրդ է. Ռոբերտ Քոչարյան
Կարդալ ավելին