Լրահոս
Իրավական
21:20
22.06.26
50

Միայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումը

Թեժ զարգացումներ են Սահմանադրական դատարանի շուրջ, որտեղ 4 օրից վիճարկվելու են ընտրությունների արդյունքները՝ 7 ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա: Այսօր Սահմանադրական դատարանը մի որոշում է կայացրել, որը տարակուսանքի պատճառ է դարձել: Բարձր դատարանը որոշել է, որ կողմերի նկատմամբ  կանխակալ վերաբերմունքի պատճառով նիստին չեն կարող մասնակցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: 

Սակայն նույն որոշումը չի տարածվել դատավոր Սեդա Սաֆարյանի վրա: Նրա անկողմնակալ լինելու առնչությամբ կասկած է հայտնում «Հայաստան» դաշինքը: