Լրահոս
Իրավական
20:15
22.06.26
484

Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի դիմում է տվել. «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը

Img default alt hy

«News.5tv.am»-ը արդեն տեղեկացրել էր, որ «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» պատրաստվում են ՍԴ դիմում ներկայացնել Սեդա Սաֆարյանի` դիմումների քննությանը մասնակցելու հարցի կապակցությամբ, քանի որ նա դիմումատուներից Արման Բաբաջանյանի թիմակիցն է եղել և անաչառ չի կարող լինել, քանի որ Բաբաջանյանի քաղաքական ուժը դիմումատու է: «News.5tv.am» նաև «Միասնության թևերից» պարզաբանում խնդրեց այս հարցի կապակցությամբ, քանի որ վերջինս ևս ՍԴ դիմում է ներկայացրել` վիճարկելով ընտրությունների արդյունքները: 

Մեր հարցին ի պատասխան կուսակցությունից հայտնեցին հետևյալը.  «Սահմանադրական դատարանի ցանկացած դատավոր, որը անաչառ վերաբերմունք չի կարող ունենալ գործի քննությանը մասնակցող անձանց նկատմամբ, պարտավոր է չլինել դատարանի կազմում։ Եթե Սեդա Սաֆարյանի պարագայում կան այդպիսի հիմքեր, նա ևս չպետք է լինի գործը քննող դատավորների կազմում։ 

Երկու դատավոր ինքնաբացարկ արդեն հայտնել է։ ՍԴ-ից մեզ ուղարկված գրության համաձայն՝ Սեդա Սաֆարյանը ևս ինքնաբացարկի դիմում հայտնել է, բայց որոշում չի ընդունվել՝ որոշման ընդուման համար բավարար կողմ ձայներ չհավաքելու պատճառով։ Հետեւաբար առավել քան ակնհայտ է, որ առկա է անաչառությունը բացառող սուբյեկտիվ հիմք եւ անկախ որեւէ ուժի կողմից միջնորդություն ներկայացված լինելու հանգամանքից, ՍԴ-ն պետք է բացառի Սեդա Սաֆարյանի ներկայացվածությունը դիմումները քննող դատարանի կազմում ինչպես դա արվել է մյուս երկու դատավորների դեպքում»,- «News.5tv.am-ին» հայտնեցին «Մինասնության թևեր» կուսակցությունից: