Լրահոս
Միջազգային
13:14
23.06.26
128

Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավերի համար

Img default alt hy

Հորմուզի նեղուցը բաց է առևտրային նավերի և միջազգային նավագնացության համար։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

«Հորմուզի նեղուցը, իհարկե, լիովին բաց է առևտրային օգտագործման համար, և դա տեղի է ունենում առանց որևէ տուրք գանձելու», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին։