Լրահոս
Միջազգային
14:25
23.06.26
248

Իսրայելը մտադիր է սպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից․ Նեթանյահու

Img default alt hy

Իսրայելը պետք է ազատվի սպառազինության ոլորտում ԱՄՆ-ից ունեցած կախվածությունից և ստեղծի զենքի սեփական անկախ արտադրություն։ Այս հայտարարությամբ հանդես է եկել հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Ես ուզում եմ անկախություն սպառազինության ոլորտում։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, սակայն մենք պետք է ազատվենք կախվածությունից և ստեղծենք սպառազինության սեփական անկախ արտադրություն։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը»,- ասել է Նեթանյահուն Հորդանան գետի արևմտյան ափում կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «այժմ դիմակայում է Իրանին և նրա սատելիտներին»։ «Մենք հարվածներ ենք հասցրել նրանց, սա դեռ վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի անց, կախված է մեր ուժից։ Հետևաբար, այն, ինչ մենք անում ենք հիմա, հսկայական հզորության կուտակում է»,- հավելել է Իսրայելի վարչապետը։

Մայիսի 3-ին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը 10 տարվա ընթացքում իր պաշտպանական բյուջեն կհամալրի 350 մլրդ շեկելով (մոտ 115 մլրդ դոլար)՝ սպառազինության արտադրության սեփական հզորությունները զարգացնելու նպատակով։