Լրահոս
Տնտեսական
13:08
23.06.26
165

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ

Img default alt hy

Այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է իրականացվել հերթական տարանցիկ մատակարարումը։ 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 408 տոննա քաշով պարարտանյութով 6 վագոն Բիլյաջարի կայարանից ուղարկվել է Բյուք-Քյասիկի ուղղությամբ։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 33 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

Տարանցմանը զուգահեռ՝ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։