Լրահոս
Հասարակական
22:54
22.06.26
52

Արցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետ

Հակակոռուպցիոն դատարանում քննում են որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիր կալանավորված Գևորգ Խամոյանի խափանման միջոցը վերացնելու փաստաբանի միջնորդությունը: Մեկ ամիս առաջ է կալանավորվել Գևորգը՝ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով: Մինչդեռ Գևորգ Խամոյանը իրականում կապ չունի քաղաքական այդ ուժի հետ: «Իշխանություն» լրատվականն է պարզել, որ Գևորգը «Միացեք հայեր» բարեգործական կազմակերպության կամավոր է: Այդ կազմակերպությունը 2023 թվականից կովեր, ոչխարներ, խոզեր և հավեր է նվիրում բռնագաղթած արցախցիներին: