Լրահոս
Միջազգային
17:18
23.06.26
104

ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Ռուսաստանը ֆիքսում է ԱՄՆ-ի կողմից ռազմավարական կայունության քննարկման հնարավորության մասին ազդանշաններ, հայտարարել է ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Պարտադիր չէ բազմակողմ ձևաչափով, մեզ հետ երկկողմ ձևաչափով, որքան հասկանում եմ, ամերիկյան կողմը նույնպես, հավանաբար, օտար չէ նմանատիպ մտքերին», — ասել է նա «Պրիմակովյան ընթերցումներ» XII միջազգային գիտափորձագիտական ֆորումի շրջանակներում։

Ռյաբկովը նշել է, որ այդ հարցերի արդյունավետ քննարկման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Դրանց թվում են՝ ռուսական ուղղությամբ ամերիկյան քաղաքականության մեջ շոշափելի դրական տեղաշարժերը։

Ընդ որում, ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներ տեսանելի ապագայում չկան, հավելել է դիվանագետը։

«Մեզ համար ակնհայտ է, որ աշխարհում տիրող իրավիճակը և ամերիկյան մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ միջուկային զենք ունեցողների, Լոնդոնի և Փարիզի պահվածքը խորապես կործանարար է, այն վտանգավոր է եվրոպական և միջազգային անվտանգության համար։ Այդ պատճառով մենք անընդհատ հիշեցնում ենք ռազմավարական կայունության վերաբերյալ ապագայում հիպոթետիկորեն հնարավոր ցանկացած քննարկումներին այդ պետությունների մասնակցության հրամայականի մասին», — պատմել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան տեսնում է, թե ինչպես է Վաշինգտոնը հեռանում Ուկրաինայի հարցով Անքորեջում ձեռք բերված հիմնարար ըմբռնումներից և մերձենում եվրոպացիների հակառուսական քաղաքականությանը։