Լրահոս
Հասարակական
22:02
23.06.26
49

Երևանում բախվել են 2 «Toyota»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտեմ Նիկոյան–Գալշոյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։