Լրահոս
Քաղաքական
19:08
23.06.26
53

Մինչ ձեզ կերակրում են խաղաղության մասին պատրանքներով, Բաքուն Հայաստանի դեմ հերթական արշավն է իրականացնում. Ղահրամանյան

Img default alt hy

«Մինչ  ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կազմակերպում»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Վաղը ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ կազմակերպվող այդ համաժողովը պարզապես իբրև թե ակադեմիական կամ իբրև թե իրավական քննարկում չէ։ Սա Բաքվի կողմից Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական և քաղաքական արշավի հերթական դրսևորումն է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային և իրավական հիմքերը, ինչպես նաև ձևավորել միջազգային հանրության շրջանում հակահայկական` «էթնիկ զտումներ իրականացրած պետության» ընկալումներ»,- ընդգծում է Ղահրամանյանը։