Լրահոս
Աշխարհ
21:31
23.06.26
46

Վաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. Ռուբիո

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր վերջնական համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։

«Ոչ մի երկիր իրավունք չունի միջազգային ջրային ճանապարհով անցնելու համար տուրքեր կամ վճարներ գանձել, սա գործող միջազգային իրավունք է»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը դժվար է հասնել, քանի դեռ Իրանի կողմից աջակցվող խմբավորումները շարունակում են հրթիռային հարձակումները։