Լրահոս
Մամուլի տեսություն
09:21
24.06.26
344

Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրություններ կեղծելու մեջ մեղադրող Սամվել Կարապետյանը հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին՝ կոչ անելով համախմբվել մեկ հարթակում։ Չնայած որոշ ուժեր արդեն ողջունել են առաջարկը, դեռ հանդիպում կամ համատեղ քննարկում չի եղել։

Միասնական հարթակի մասին ընդհանուր խոսակցություն եղել է ԿԸՀ-ի՝ վերջնական արդյունքները հրապարակելու եւ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, վեց ուժերի՝ արդյունքները չճանաչելու հայտարարությունից առաջ ու դրան նախորդած հանդիպմանը, որից հետո եղավ Կարապետյանի հրապարակային առաջարկը։

Ընդդիմությունում սպասում են գործնական քայլերի եւ Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք՝ տարակուսած։ Հունիսի 26-ին ՍԴ-ում քնվելու է ընդդիմության հայցը, միասնական քայլեր դեռ որոշված չեն, մինչդեռ Կարապետյանը ակնարկել էր հանրահավաք նախաձեռնելու մասին։