Լրահոս
Միջազգային
23:57
24.06.26
45

Գերմանիան կուժեղացնի ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունը․ Ֆրիդրիխ Մերց

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է ՆԱՏՕ-ն թարմացնելու և դաշինքի եվրոպական ուղղությունն ուժեղացնելու պլանների մասին։

«Մենք ցանկանում ենք թարմացնել դաշինքը, մենք ուժեղացնում ենք դրա եվրոպական ուղղությունը», - ասել է նա Բեռլինում E5-ի առաջնորդների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան և Ֆրանսիա) բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ դա այն է, ինչի շուրջ ՆԱՏՕ-ի անդամները պայմանավորվել են Հաագայի գագաթնաժողովում։

«Մենք մեր պաշտպանական ծախսերը հասցնում ենք 3,5%-ի։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը մտադիր է այդ ցուցանիշին հասնել արդեն 2029 թվականին», - հայտարարել է կանցլերը։