Լրահոս
Հասարակական
21:34
24.06.26
62

«Ջրում են» արդարությունը. իշխանականը կարող է ջրել, ընդդիմադիրը՝ ո՞չ

Իրավապահները քննության առնելու՞ են իշխանամերձ համարվող Անի Խաչատրյանի վարքագիծը: Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը ներկայացնող Խաչատրյանն էր ծեծկռտուքի պահին ջուր լցրել ընդդիմադիր Աննա Ավետիսյանի վրա: «Իշխանականների պարագայում ջուր լցնելը խնդիր չէ, խնդիր է ընդդիմադիրների դեպքում»,- Հայլուրի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմին զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը: Ջուր լցնելու մեղադրանքով նրա ամուսնինը՝ Գարիկ Գալեյանը, դատապարվել էր 2 տարի ազատազրկման: