Լրահոս
Միջազգային
19:32
24.06.26
51

Էրդողանը ողջունել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինի հայտարարությունը

Img default alt hy

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա։

«Շատ դրական», - Էրդողանի խոսքերն է մեջբերում TRT Haber հեռուստաալիքը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 23-ին կառավարության անդամների հետ կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

2022 թվականի մարտին Ստամբուլում տեղի էին ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ։ Դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողվել էին Ուկրաինայի մեղքով։

2025 թվականին Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ։ Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց հարթակը Ուկրաինայի հարցով բանակցությունների և գագաթնաժողովի համար կրկին տրամադրելու պատրաստակամության մասին։