Լրահոս
Իրավական
12:40
24.06.26
389

Փաշինյանի մոլի աջակիցը ևս մեկ գործով մեղավոր է ճանաչվել

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցներից մեկը՝ Թաթուլ Ասիլյանը, որը երազում է Բաքու գնալու մասին, դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Նա, 1 տարի զրկված լինելով մեքենա վարելու իրավունքից, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին մեքենա է վարել: Դատարանը նրա նկատմամբ տուգանք է նշանակել 340 հազար դրամի չափով:

Թաթուլ Ասիլյանը նաև մեղավոր էր ճանաչվել հակակոռուպցիոն դատարանի կողմից: Նա դատապարտվել է Կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար՝ 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:  

Փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը` 10 ամիս 26 օրը հաշվակցվել է ազատազրկման ձևով նշանակված պատժին` թողնելով կրելու 7 ամիս 4 օր: Վերաքննիչ դատարանը, սակայն, փոխել է պատժաչափը՝ այն կրճատելով 3 ամսով: 

Թաթուլ Ասիլյանը նաև վճռաբեկ բողոք է տարել, սակայն Վճռաբեկ դատարանը այն մերժել է: