Լրահոս
Իրավական
21:46
24.06.26
60

Ստալինյան ժամանակներ են, չեն գնդակահարում, բայց լռեցնում են. ինչի՞ համար է մեղադրվում Չալաբյանը

Առավոտյան իր տնից ձերբակալված Չալաբյանը «ծայրից ծայր սուտ է» որակել առաջադրված մեղադրանքը: Ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքը ծխածածկույթ են համարում Հայաքվեի անդամները՝ վստահությամբ, որ իշխանությունն ուզում է չեզոքացնել Չալաբյանին՝ Սահմանադրական դատարանի նիստից առաջ, որի ընթացքում քննվելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 քաղաքական ուժերի պահանջը: