Լրահոս
Միջազգային
13:30
25.06.26
168

Կիևը ստացել է 9,1 միլիարդի փոխարեն 3,2 միլիարդ եվրո. ԵՄ առաջին տրանշը

Img default alt hy

Եվրամիության ծրագրով Կիևին հատկացվելիք 2026-2027 թվականների 90 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով ռազմական ֆինանսավորման առաջին տրանշը կազմել է 3,2 միլիարդ եվրո՝ 9,1 միլիարդի փոխարեն։ Փոխանցման մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Գդանսկում կայացած համաժողովի ժամանակ, որի ընթացքում նրա ելույթը հեռարձակել է ԵՀ մամուլի ծառայությունը։

«Այսօր ԵՄ-ն փոխանցում է այս ֆինանսավորման շրջանակներում առաջին տրանշը՝ 3,2 միլիարդ եվրո, - ասել է ֆոն դեր Լյայենը։ - Մենք առաջիկա օրերին կշարունակենք հատկացնել ևս գրեթե 6 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների համար»։

Սկզբնապես ենթադրվում էր, որ նա կհայտարարի նույն ծրագրով Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելու համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի արտադրությանը ևս 5,8 միլիարդ եվրո հատկացնելու մասին։ Ինչպես հաղորդում էին բրյուսելյան Euractiv պորտալի աղբյուրները, Եվրոպական հանձնաժողովը մի քանի օրով հետաձգում է այդ գումարների հատկացումը Կիևին՝ դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողության մեխանիզմը մշակելու անհրաժեշտության պատճառով։ ԵՀ-ն Ուկրաինայից պահանջում է այդ գումարներով անօդաչու թռչող սարքեր և դետալներ ձեռք բերել առաջին հերթին եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից, և միայն Եվրոպայում անհրաժեշտ ռազմական ապրանքների բացակայության դեպքում է թույլատրում դրանք գնել երրորդ երկրներից։