Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:57
25.06.26
268

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Img default alt hy

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրված իմ գործընկերոջը՝ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի շրջանակներում բանակցող Ռուբեն Ռուբինյանին, ում հետ չորս տարի շարունակ ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն։

Մաղթում եմ նրան նորանոր հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում»,-գրել է նա։