Լրահոս
Միջազգային
20:02
25.06.26
183

Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ երկրների մոտեցումը

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ափսոսանք է հայտնել, որ Գդանսկում կայացած Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում ավելի շատ խոսվել է ռազմական մատակարարումների միջոցով աջակցության մասին, և որ դրա մասնակիցները չեն ձգտում խաղաղ կարգավորման։ Սլովակիայի կառավարության ղեկավարի ելույթը հրապարակվել է Facebook-ում։

«Ինձ համար շատ ցավալի է, որ Եվրամիության բազմաթիվ վարչապետներ և երկրներ աջակցում են պատերազմին։ Ուկրաինային են ուղղվում ավելի ու ավելի շատ գումարներ։ Հաստատվել է 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկ, և հենց այսօր իրականացվել է առաջին տրանշը Ուկրաինա։ Կարող եմ ասել, որ Սլովակիան ընդհանրապես չի մասնակցում այդ ռազմական վարկին, քանի որ մենք մերժում ենք պատերազմի աջակցումը։ Մենք ցանկանում ենք աջակցել խաղաղությանը։ Մենք ցանկանում ենք մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Եվ այսօրվա համաժողովը հաստատեց իմ կարծիքը, որ այստեղ [մասնակիցների մոտ] պատերազմի ավարտի որևէ բացառիկ հետաքրքրություն չկա», - ասել է վարչապետը։ 

Նա ափսոսանք է հայտնել, որ Գդանսկի համաժողովում «կրկին ավելի շատ խոսվեց Ուկրաինային ռազմական մատակարարումներով և փողով աջակցելու մասին, որպեսզի [ուկրաինացիները] կարողանան գնել էլ ավելի շատ զենք»։

Նրա խոսքով՝ նման մոտեցման դեպքում հակամարտությունը կարող է շարունակվել «շատ ու շատ երկար»։ Ֆիցոն ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության հետ կապված բոլոր միջոցառումների ժամանակ կրկնում է, որ «պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ, և ավելի լավ է երեք տարի բանակցել, քան երեք տարի շարունակել սպանել մարդկանց»։

«Սլովակիան խաղաղ երկիր է և չի աջակցում այս ռազմական խելագարությանը», - շեշտել է վարչապետը։