Լրահոս
Իրավական
16:24
25.06.26
232

Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Img default alt hy

Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 28-ին:

Այս որոշումը կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։