Լրահոս
Միջազգային
20:45
25.06.26
147

ԱՄՆ-ն և Իրանը կապի ուղի են հաստատել. Վենսը՝ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների մասին

Img default alt hy

Կատարի և Պակիստանի միջնորդությամբ Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն ավարտվել են կողմերի միջև կապի ուղի հաստատմամբ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին բրիտանական Unherd պորտալին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Արդյունքներից մեկը, որով մենք ցանկանում էինք վերադառնալ տուն, Իրանի կողմի հետ կապի ուղին էր [իրավիճակի դեէսկալացիայի համար]։ Մենք հասել ենք դրան»,- ասել է նա։ Վենսը հայտարարել է, որ կողմերը նաև «շատ լավ» առաջընթաց են գրանցել Լիբանանի հարցում և քննարկել են այդ երկրում դեկոնֆլիկտային մեխանիզմի մշակումը։

«Նրանք նախկինից տարբերվող կերպով են խոսում։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Բայց մենք պետք է պարզենք՝ արդյոք դրան կհետևեն գործողություններ, և արդյոք վերջնական գործարքը կհամապատասխանի այն ամենին, ինչ նրանք խոստանում են ընդհանուր գծերով»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Հունիսի 17-ին ԱՄՆ-ը և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սկզբնապես նախատեսվում էր, որ ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում։ Սակայն հունիսի 18-ի գիշերը հայտնի դարձավ, որ փաստաթուղթը կողմերը ստորագրել են հեռավար կարգով։

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ կայացան ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվում է բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ հիմք է ստեղծվել հետագա տեխնիկական բանակցությունների անցկացման համար։