Լրահոս
Հասարակական
19:51
25.06.26
58

Էս կարգի ստորությո՞ւն. հերոսների նկարները քաղաքի պատերից ջնջելուց հետո հերթը Եռաբլուրի՞ն է հասնելու

Քառօրյա պատերազմի հերոսներից հետո երևանյան պատերից ջնջել են նաև 44-օրյա պատերազմի հերոսների դիմանկարները: Արցախում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը Տնտեսագիտական համալսարանի անցումի պատին էր, սակայն երեկ մայրը հայտնաբերել է, որ որդու գրաֆիտի դիմանկարն այլևս չի ողջունում այդտեղով ամեն օր անցնող երիտասարդներին: