Լրահոս
Հասարակական
23:25
25.06.26
190

Երևանում 27-ամյա վարորդը «Aicar»-ով բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Ռուբեն Հ․-ն իր վարած «Aicar» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում, «Մեդլայն» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։