Լրահոս
Մամուլի տեսություն
09:15
26.06.26
55

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փաշինյանը, ինչպես 18-ից հետո, այս անգամ էլ ֆրակցիան կվստահի ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է։

«Ժողովուրդ»

ՔՊ  կուսակցության վարչությունը երեկ երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։

«Հրապարակ»

Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են, Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել: 

«Իրավունք»

Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է:

«Հրապարակ»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի դիվանագետ, քաղաքական վերլուծաբան ՎարդանՀակոբյանի հետ: