Լրահոս
Միջազգային
10:17
27.06.26
345

Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին

Img default alt hy

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերին՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից հասցված հարվածների։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ)։

«Ի պատասխան ագրեսիայի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական բանակի տեղակայման վայրերին», - ասված է Tasnim գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր Իրանի տարածքին հարվածներ հասցնելու փաստը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։