Լրահոս
Իրավական
21:30
26.06.26
37

Ինչո՞ւ պետք է չեղարկվեն ընտրության արդյունքները. ՍԴ-ն որոշման համար մինչև հուլիսի 4-ը ժամանակ ունի

Սահմանադրական դատարանն արդեն 7 ու կես ժամ է՝  սկսել է  քննել  քաղաքական 7 ուժերի դիմումները, որոնցով վիճարկվում են  խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Որոշումը պետք է հրապարակվի հուլիսի 4-ին: 

Մինչ քաղաքական ուժերը կներկայացնեին իրենց դիմումները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդել է բեկանել սահմանադրական դատարանի որոշումը, որով երկու դատավորներ՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը, հեռացվել են գործի քննությունից՝ հնարավոր կանխակալ վերաբերմունքի գործոնը հաշվի առնելով: