Լրահոս
Միջազգային
14:52
27.06.26
147

ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի

Img default alt hy

ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ, և Թեհրանը պատասխանելու է յուրաքանչյուր խախտմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

«ԱՄՆ-ը, տարածաշրջանում իր պրոքսի ուժերի գործողություններին աջակցելով (նկատի ունենալով Լիբանանում Իսրայելի գործողությունները - խմբ.), խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածության էսկալացիայի շարունակմամբ՝ հինգերորդը։ Հուշագրի ցանկացած կետի խախտմանն ի պատասխան՝ արձագանքը լինելու է արագ և ջախջախիչ»,- գրել է նա X-ում։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նախօրեին հաստատել է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու փաստը՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել իրանական հրթիռների և անօդաչուների պահեստներին, ինչպես նաև առափնյա ռադիոլոկացիոն օբյեկտներին։ Իսլամական Հանրապետությունն իր հերթին հայտարարել է, որ ի պատասխան հարձակվել է ԱՄՆ զինված ուժերի տեղակայման վայրերի վրա։