Լրահոս
Իրավական
11:32
30.06.26
137

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից

Img default alt hy

Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։

«Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն: Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-հայտնում է ՔԿ խոսնակը։