Լրահոս
Հասարակական
14:15
01.07.26
46

«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

Img default alt hy

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հեռահաղորդակցության օպերատորի օպտիկական մալուխի վնասման հետևանքով այս պահին քաղաքացիները չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին։

«Խնդրի կարգավորման համար համապատասխան օպերատորն արդեն իսկ իրականացնում է աշխատանքներ։

Պատճառված անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։