Լրահոս
Հասարակական
21:45
30.06.26
49

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են տեղափոխվել են մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս մասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։