Լրահոս
Իրավական
19:30
30.06.26
108

«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին

Img default alt hy

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրել է․ «ԲԴԽ և Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն, դատարանում քրեական գործերի քննության ժամկետը պետք է լինի 1 տարի…

Միայն թե չհասկացա, արդյո՞ք խոստանում են, որ այլևս դատարանները չեն լինի այս կարգի գերծանրաբեռնված և ամեն մի անհիմն գործ չի հասնի դատարան․․․

Ի դեպ, 2026-ի հունվարից սկսված պարտադիր դատարան են գնում և դատարանները տուժողի հետ հաշտության հիմքով մեղադրյալի նկատմամբ այլևս չեն դադարեցնում ՀՀ քր.օր. 342-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումները (վթարի հետևանքով ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը):

Փոխարենը, «մարդամեկն», դե էն ասիչն էլի, առաջարկում է՝ 50.000 դրամ վճարելու դիմաց վերականգնել ոչ սթափ վիճակում տ/մ վարելու հետևանքով վարորդական իրավունքից զրկված անձանց տ/մ վարելու իրավունքը …
երևի նորմալ է»։