Լրահոս
Հասարակական
16:57
30.06.26
196

Հրդեհ է բռնկվել Նոր Կյանք բնակավայրի տներից մեկում

Img default alt hy

Հունիսի 30-ին՝ ժամը 10։55-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել՝ 12:46-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ) և արևային ջրատաքացուցիչը՝ մասամբ: