Լրահոս
Միջազգային
20:57
30.06.26
236

ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը

Img default alt hy

ԱՄՆ Գերագույն դատարանը անվավեր է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում էր ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը։

Վեց դատավորներից հինգը հաստատել են, որ այդ իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրությամբ։ Եվս մեկը իր եզրակացության մեջ նշել է, որ համաձայն չէ նման մեկնաբանության հետ, սակայն նախագահի հրամանագիրը համարել է անվավեր, քանի որ այն հակասում է դաշնային օրենսդրությանը։

Ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր 2025 թվականի հունվարի 20-ին՝ իր երդմնակալությունից հետո։ Այն հանձնարարում էր պետական գերատեսչություններին մերժել քաղաքացիության տրամադրումը ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին, որոնց ծնողները երկրում գտնվում են անօրինական կերպով, ինչպես նաև այն դեպքում, եթե նորածնի մայրը երկիր է մուտք գործել ժամանակավոր հիմքերով՝ այդ թվում այլ պետության հետ առանց վիզային ռեժիմի շրջանակներում, կամ ուսումնական, աշխատանքային կամ զբոսաշրջային վիզայով, իսկ հայրը ԱՄՆ քաղաքացի չէ կամ ԱՄՆ-ում կեցության իրավունք չունի։

Պետության ղեկավարն ինքը իր հրամանագիրը բացատրում էր նրանով, որ ծննդավայրով քաղաքացիության նորմը սկզբնապես «նախատեսված էր ստրուկների երեխաների և նրանց պաշտպանության համար»։ «Այն նախատեսված չէ Չինաստանից կամ այլ երկրներից միլիարդատերերի համար», - ընդգծել էր նա։

Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին սահմանադրական փոփոխությունը ընդունվել է ԱՄՆ Քաղաքացիական պատերազմից հետո (1861-1865), որի շնորհիվ չեղարկվեց Գերագույն դատարանի 1857 թվականի որոշումը, որը ժխտում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը։