Լրահոս
Իրավական
11:03
01.07.26
52

Ինչ է այսօր սպասվում ՍԴ-ում. ներկայացնում է Արամ Վարդևանյանը

Img default alt hy

Ընտրախախտումների այն ռեսուրսը, որ կիրառել են, երկրորդ անգամ անելը բարդ է, չեն ուզում երկրորդ փուլ։ Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Մեր որոշ հայրենակիցներ ունեին պատկերացում, որ հնարավոր է ՔՊ-ն պահանջի, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն: Կարծում եմ շատերը դրա պատասխանն էլ ստացան: Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեն․ պատասխանը շատ հստակ է՝ որովհետև այն ռեսուրսի ընտրախախտումները, որը իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու, ռեսուրսը, որպես այդպիսին սպառվող է»,- ասաց նա։