Լրահոս
Քաղաքական
00:05
01.07.26
162

Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

«Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին։

Ու կգտնվեն «լուրջ» փորձագետներ ու (փսևդո)«առաջադեմներ» ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ կսկսեն հիմնավորել, որ դե հա էլի, պետք չի»։