Լրահոս
Քաղաքական
21:18
01.07.26
28

Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ռուսաստան: Միխայիլ Միշուստին-Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցի մասին առաջինը Մոսկվան է հայտնել՝ շեշտելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները զրուցել են հայկական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին գրված չէ Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում: Երևանի պաշտոնական հայտարարություններն էլ մեկը մեկից հակասական են: Նիկոլ Փաշինյանը սովորույթի ուժով տեսախցիկներին նայելով պնդել է, որ չի ասել այն, ինչ նախկինում ասել է՝ էլի տեսախցիկներին նայելով: 

Ապրիլին` Պուտինի հետ բանակցություններից մեկ շաբաթ անց հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարի հետ նոր հանդիպման մասին, որ հունիսի երկրորդ կեսին պետք է լիներ, հիմա առանց դեմքին մի մկան շարժելու պնդում է, որ նախատեսված հանդիպում չի եղել: Փոխարենը Հայաստանի ու Ռուսաստանի փոխարտգործնախարարներն են հեռակա հայտարարություններով համաձայնել՝ ԹՐԻՓ-ը պետք է համապատասխանի ԵԱՏՄ նորմերին ու կանոններին: