Լրահոս
Միջազգային
19:58
03.07.26
156

Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters

Img default alt hy

Անկարայում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանը կհայտարարեն ռազմական դաշինքի համար «երկարաժամկետ անվտանգային սպառնալիք»։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների կողմից պատրաստված գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստին։

Գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի տեքստում ասվում է, որ Ռուսաստանը «երկարաժամկետ սպառնալիք» է ներկայացնում եվրաատլանտյան անվտանգության և կայունության համար, հայտնել է գործակալությունը։

Այն նաև պնդում է, որ գագաթնաժողովի բոլոր մասնակիցները, ներառյալ ԱՄՆ-ը, նույն փաստաթղթում խոստանում են հայտարարել ՆԱՏՕ-ին իրենց «երկաթյա հավատարմության» մասին։