Լրահոս
Արցախ
20:48
03.07.26
246

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Img default alt hy

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաև Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց գործերով վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատական նիստի ընթացքում ԱՀ ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պաշտպանական կողմը ներկայացրել է դատական արձանագրությունների վերաբերյալ իրենց դիտողությունները, որոնք դատարանը կցել է գործին։ Միաժամանակ, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը ևս հանդես է եկել ելույթով՝ շեշտելով, որ իր պաշտպանյալի վերաքննիչ բողոքը լիովին հիմնավորված է։

Հուլիսի 7-ին նշանակվել է հաջորդ դատական նիստը։