Լրահոս
Միջազգային
21:15
03.07.26
115

Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ

Img default alt hy

«Ազատության դաշինք» կուսակցության անդամ, ֆինն քաղաքական գործիչ Արմանդո Մեման, Մեծ Բրիտանիայում «Մաշան և Արջը» մուլտֆիլմն արգելելու գաղափարի ֆոնին, Եվրոպայում ռուսատյացությունը որակել է որպես հոգեկան հիվանդություն։

Հինգշաբթի օրը Guardian թերթը հայտնել էր, որ Համայնքների պալատի 50 պատգամավորներից բաղկացած խումբը պահանջել է արգելել մուլտֆիլմը՝ դրա մեջ տեսնելով «ռուսական քարոզչություն»։ Առաջարկը հնչել է այն բանից հետո, երբ ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել «Մաշան և Արջը» մուլտֆիլմի ևս երկու եթերաշրջանի իրավունքները։ «Մաշան և Արջը» մուլտֆիլմն արգելելու գաղափարը բուռն արձագանք է առաջացրել X սոցցանցի օգտատերերի շրջանում. առաջարկը որակել են որպես մանրախնդիր, իսկ այն առաջ քաշած պատգամավորներին անվանել «անհաջողակներ»։

«Սա արդեն չափն անցնել է։ Անկեղծ ասած, Եվրոպայում ռուսատյացությունը վերածվում է հոգեկան հիվանդության։ Ես սիրում եմ «Մաշան և Արջը»», - X սոցցանցում մեկնաբանել է Մեման բրիտանացի պատգամավորների առաջարկը։

«Մաշան և Արջը» Animaccord ստուդիայի անիմացիոն սերիալն է, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և հեռարձակվում է աշխարհի գրեթե յուրաքանչյուր անկյունում՝ աշխարհի առաջատար մեդիաընկերությունների կողմից։ 2020 թվականի ապրիլին մուլտսերիալը մտել է աշխարհի ամենասիրված հինգ ժամանցային բրենդների ցանկը։