Լրահոս
Տարածաշրջան
15:44
03.07.26
163

Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ

Img default alt hy

Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ անվտանգության միջոցառումների շրջանակում հուլիսի 6-ին Թեհրանի օդային տարածքը ամբողջությամբ կփակվի։

Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի ազգային կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն։

Նրա խոսքով՝ այդ օրը նախատեսվում է նաև սահմանափակել «Իմամ Խոմեյնի» և «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանների գործունեությունը։